Արդյոք ԱՄՆ-ում հարկերը կնվազեն․ պարզաբանում է Հայկ Տեր-Ներսիսյանը
31 Հունվարի 2025, 23:40
Իրավաբան, քաղաքագետ Հայկ Տեր-Ներսիսյանը Alpha News-ի ուղիղ եթերում անդրադարձել է այն խոսակցություններին, թե ԱՄՆ-ում կկրճատեն բոլոր հարկերը։
«Թրամփը ոչ թե բոլոր հարկերն է ուզում կասեցնել, այլ մի ինչ-որ մասը կոմպենսացվի տարիֆներով, որը հարկի մի տեսակ է։ Տրամաբանությունը հետևյալն է․ կա դասական տնտեսական քաղաքականություն, այսինքն՝ նայում են ինֆլյացիան շատ չլինի, գործազրկությունը քիչ լինի և այլն։ Երկար տարիներ ԱՄՆ-ն այս պրակտիկայով է առաջ շարժվում»,- ասել է մեր զրուցակիցը։
Նրա խոսքով՝ այսօրվա քաղաքականությունը միավորում է տնտեսական, անվտանգային ու արտաքին քաղաքական խնդիրները։
«Հիմա առաջ է գալիս նոր կոնցեպտ, դա էլ է թարգմանաբար կոչվում տնտեսական քաղաքականություն, բայց բնույթով այլ է․ տնտեսական քաղաքականությունը համահունչ սարքել արտաքին քաղաքականության ու անվտանգության հետ։ Եթե մի դեպքում դու զուտ նայում ես քո տնտեսական իրավիճակը բարելավելուն,այստեղ դու ինչ-որ տեղերում որոշակի մանևրների պիտի գնաս ու պետությանդ դիրքը փորձես ուժեղացնել, որը կարող է ազդել տնտեսական քաղաքականության վրա։ Հնարավոր է՝ ինչ-որ ապրանքներ թանկանան»,- նկատել է Հայկ Տեր-Ներսիսյանը։