Արդյունաբերական արտադրության աճով Հայաստանը ԵԱՏՄ երկրների շարքում նախավերջինն է
14 Օգոստոսի 2023, 18:00
Արդյունաբերական արտադրության աճով Հայաստանը ԵԱՏՄ երկրների շարքում 4-րդ տեղում է։ Հանրապետությունում արդյունաբերական արտադրությունն աճել է ընդամենը 1%-ով:
«Sputnik»-ի փոխանցմամբ՝ ամենից շատ արդյունաբերական արտադրությունն աճել է Բելառուսում՝ 6%-ով։ Ղազախստանում արտադրությունն աճել է 3,8%-ով, Ռուսաստանում՝ 2,6%-ով, Ղրղզստանում՝ 0,4%-ով։