Արեգնազ Մանուկյանին «Հայաստան» խմբակցությունում կփոխարինի Պետրոս Մեղրյանը

19 Սեպտեմբերի 2025, 17:22

Քաղաքականություն

«Հայաստան» խմբակցության պատգամավորական մանդատը բաժին կհասնի Պետրոս Մեղրյանին։

Նշենք, որ այսօր հայտնի դարձավ, որ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արեգնազ Մանուկյանը վայր է դնում մանդատը։

Դաշինքի ցուցակում հաջորդ թեկնածուն լրագրող Հայկ Խալաթյանն է, ով ևս հայտարարեց, որ հրաժարվում է մանդատից։ Իսկ արդեն Հայկ Խալաթյանին ցուցակում հաջորդում է Պետրոս Մեղրյանը, ով Արցախի հերոս Շահեն Մեղրյանի եղբայրն է։