Արեն Փիրուզյանը համառուսաստանյան մրցաշարում ոսկե մեդալ է նվաճել

14 Հոկտեմբերի 2024, 12:56

Սպորտ

Հայաստանի ներկայացուցիչ Արեն Փիրուզյանը (41 կգ) ոսկե մեդալ է նվաճել Վլադիկավկազում ընթացող ազատ ոճի ըմբշամարտի մինչև 15 տարեկանների համառուսաստանյան մրցաշարում: Եզրափակչում նա 4։1 հաշվով հաղթել է դաղստանցի մարզիկին։

Հիշեցնենք, որ մրցումային առաջին օրը հայ ըմբիշներ Սուրեն Իշխանյանը (52 կգ) և Ռազմիկ Ոսկանյանը (62 կգ) ոսկի էին նվաճել մրցումներում, իսկ Վաչե Ասլանյանը (75 կգ) դարձել էր արծաթե մեդալակիր։

Մրցաշարին մասնակցել է ավելի քան 300 ըմբիշ Ռուսաստանից, Հայաստանից, Բելառուսից, Ղազախստանից, Վրաստանից, Ղրղզստանից, Ուզբեկստանից, Աբխազիայից, Հարավային Օսիայից և Ադրբեջանից։