Արեն վարդապետ Շահենյանն իր առաջին պատարագն է մատուցել Սանտյագո դե Չիլիում

25 Մայիսի 2023, 12:20

Հայեր

Մայիսի 13-ին Չիլիի Հայ համայնքն  առաջին անգամ ընդունեց Արգենտինայի և Չիլիի Հայ Առաքելական Եկեղեցու առաջնորդ վարդապետ Արեն Շահենյանին՝ Հայր Մեստրոբի ուղեկցությամբ մատուցելու հայկական Սուրբ Պատարագ։

Պատարագը տեղի ունեցավ  Սուրբ Աստվածածնի Ուղղափառ Առաքելական եկեղեցում։ Այս առիթով  հավատացյալները աղոթեցին հայրենիքի և այն հայրենակիցների համար, ովքեր տառապում են ներկայիս ճգնաժամից, որը տեղի է ունենում Արցախում ։

«Ես ընտանիք ունեմ Չիլիում և այսօր տանն եմ։ Ես գալիս եմ նշելու մեր միջև եղած վստահությունն ու հարգանքը և լսելու ձեր կարիքները: Ես գալիս եմ ձեզ ծառայելու և ուղղորդելու, եթե թույլ տաք»,- ասաց Շահենյանը:

Երեկոյան  Չիլիի Հայ Համայնքի (JACH) երիտասարդները այցելուների հետ կազմակերպել էին հանդիպում՝ հայ եկեղեցու մասին զրույցի և մտորումների համար տարածք ստեղծելու, հարցեր պարզաբանելու և կրոնական խնդիրների վերաբերյալ համապատասխան բանավեճերի համար։ Հյուրերին մատուցվեց հյուրասիրություն՝  երիտասարդների պատրաստած ուտեստներով։

«Չիլիի հայ համայնքի համար հաճելի շաբաթ էր, քանի որ ցանկացած այցելություն, որն ամրապնդում է հայկականության զգացումը ողջունելի է, հատկապես այցելությունները, որոնք թույլ են տալիս համայնքի անդամներին ավելի մոտենալ մեր մշակույթին և ինքնությանը, ամրապնդելով պատկանելության զգացումը»: Այս մասին Diario ARMENIA-ին ասել են Չիլիի Հայ համայնքի ներկայացուցիչները։