Արեն Խառատյանը հաղթել է բռնցքամարտի պատանեկան ԵԱ-ում
22 Հուլիսի 2023, 14:45
Հայաստանի թիմը հաղթանակով է մեկնարկել Ռումինիայում ընթացող բռնցքամարտի Եվրոպայի պատանիների առաջնությունում:
Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը հայտնում է, որ 52 կգ քաշային կարգում Հայաստանի ներկայացուցիչ Արեն Խառատյանն առավելության է հասել Անգլիան ներկայացնող Բարնի Սմիթի նկատմամբ։ Հաջորդ մենամարտը Խառատյանը կանցկացնի հուլիսի 25-ին։
Հիշեցնենք, որ բռնցքամարտի Եվրոպայի պատանիների առաջնությունը մեկնարկել է հուլիսի 19-ին և կավարտվի հուլիսի 31-ին: