Արեւմուտքը համաձայն է, որ պանթուրքիզմը ընդլայնվի. Արա Գրիգորյան

06 Հոկտեմբերի 2023, 22:00

Քաղաքականություն

Alpha News-ի ուղիղ եթերում տնտեսագետ Արա Գրիգորյանն ասել է, որ սոցցանցերում հայերի դեմ տարվող քարոզչությունը համակարգված է, այն իրականացվում է Թուրքիայից ու Ադրբեջանի կողմից բայց նաեւ ՝ Արևմուտքի:

«Բավականին համակարգված է հայերի դեմ ուղղված քարոզչությունը, դա միայն Թուրքիայի ու Ադրբեջանի կողմից չէ, իրենց կրկնակին, կարծում եմ, որ Արևմուտքն է անում: Իրենց շահերը հակառուսական ու հակաիրանական են»,- նշել է տնտեսագետը:

Մեր զրուցակցի կարծիքով՝ պանթուրքիզմը Ռուսաստանից հասնում է մինչև Չինաստան, ու հենց Արևմուտքն է կողմ պանթուրքիզմի տարածմանը.

«Պանթուրքիզմը Ռուսաստանին, Իրանին ու Չինաստանին է անցնում: Ռուսաստանում շատ թուրքեր կան, Իրանի մեկ երրորդը՝ հյուսիսային կողմում, թուրքեր են, Չինաստանում ույղուրներն են»:

Արա Գրիգորյանը վստահ է, որ պանթուրքիզմի սպառնալիքն իրատեսական է եւ Արևմուտքը համաձայն է, որ այն ընդլայնվի՝ ընդդեմ Իրանի եւ Ռուսաստանի: