Պյատիգորսկի և Զելենոկումսկի հայկական համայնքները մասնակցել են «Արև» կենտրոնի միջոցառմանը

04 Մարտի 2024, 12:54

Մշակույթ

Պյատիգորսկի հայերը հյուրընկալել են Զելենոկումսկ քաղաքի հայ համայնքին։ Այս մասին հայտնում է «Պյատիգորսկի հայ համայնք» տելեգրաման ալիքը։

«Այս միջոցառումն առանձնահատուկ ու հիշարժան էր բոլորիս համար։ «Արև» կրթական կենտրոնը կազմակերպել էր միջոցառում, որի շրջանակներում ելույթ ունեցան փոքրիկ տաղանդները: Տոնին մասնակցում էին նաև արցախցի երեխաներ: Մեր երախտագիտությունն ենք հայտնում բոլոր նրանց, ովքեր մասնակցել են այս հրաշալի միջոցառմանը։

Մենք գնահատում ենք մեր բարեկամությունն ու համագործակցությունը և ակնկալում ենք հետագա ակտիվ փոխգործակցություն»,- ասված է համայնքի հայտարարության մեջ: