Արևմուտքի արձագանքը Հայաստանում և Վրաստանում տեղի ունեցող բողոքի ցույցերին ապշեցնում է. Զախարովա

15 Մայիսի 2024, 13:04

Քաղաքականություն

Հայաստանում և Վրաստանում տեղի ունեցող բողոքի ցույցերին Արևմուտքի արձագանքն ապշեցնում է իր «կայունությամբ»։ Հերթական ճեպազրույցի ժամանակ ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան.

«Մենք միշտ խոսում ենք այն մասին, որ այս կամ այն երկրում ներքաղաքական կյանքն ինքնիշխան պետության ներքին գործն է։ Այս դեպքում իսկապես Արևմուտքի ռեակցիան ապշեցնում է«կայունությամբ»։ Բանն այն է, որ դրանք հերթական երկակի ստանդարտներն են, և այս օրինակը լավագույնս ցույց է տալիս այդ ամենը»,- նշել է Զախարովան։

Նրա խոսքով, ԱՄՆ-ի և Եվրամիության պաշտոնական ներկայացուցիչները բառացիորեն ամեն օր հարձակվում են Վրաստանի իշխանությունների վրա՝ ցուցարարների նկատմամբ իբր դաժան վերաբերմունքի համար։ Ըստ նրա՝ պատմում են այն մասին, որ Վրաստանի իշխանությունները դեմ են ԱՄՆ արժեքներին, որ այդ ամենը նրանց չի օգնի անդամակցել Եվրամիությանը։
Ինչ վերաբերում է Հայաստանում բազմահազարանոց բողոքի ակցիաներին, ապա, ըստ ՌԴ ԱԳՆ ներկայացուցչի, արևմտյան առաջատար ԶԼՄ-ները կարծես թե դրանք ստվերում են թողնում։

«Ի՞նչ ենք մենք տեսնում Հայաստանի համատեքստում։ Արևմուտքի քար լռությունը տեղի ունեցող զանգվածային ձերբակալությունների ֆոնին, կիրառվում է նաև կոպիտ ուժ։ Կարծես անջատել են Արևմուտքն այս օրակարգից, միացրել են միայն մեկ, այսպես ասած, նոտա, իսկ մնացածը կարծես թե տեղի չի ունենում»,- ասել է Մարիա Զախարովան։

Հիմա եթերում