Արևմուտքի հետ ինտեգրումը միշտ հանգեցնում է քաղաքացիական պատերազմի կամ տարածքների կորուստների. Տիմոֆեյ Երմակով

15 Փետրվարի 2025, 16:39

Քաղաքականություն

Alpha News-ի ուղիղ եթերում ռազմական թղթակից Տիմոֆեյ Երմակովը նշել է, որ նախկին Խորհրդային Միության երկրների՝ Արևմուտքին ինտեգրվելու ցանկությունը դեռ ոչ մեկին օգուտ չի տվել։

«Մենք կողմ ենք ավանդական արժեքներին, իսկ մեր ավանդական արժեքները կայանում են նրանում, որ մենք լիակատար չեզոքություն ենք պահպանում վերահաս խնդիրների նկատմամբ։ Եթե հիշում եք, ապա ուկրաինական սցենարը հենց այդպես էլ սկսվեց: Իմ կարծիքով՝ տրամաբանական է ընդհանրապես նայել, համեմատել, թե ինչ է կատարվում, բայց, ցավոք, մարդիկ տրամաբանությունը չեն օգտագործում, երբ խոսքը վերաբերում է պետական հեղաշրջումներին, գունավոր հեղաշրջումներին և այլն, թեև արժեր տրամաբանել։

Ուկրաինայում և Վրաստանում միշտ ցանկություն է եղել անդամակցել Եվրամիությանը, կամ ինչ-որ Արևմտյան ինտեգրում, իսկ հետո այնտեղ սկսվում է քաղաքացիական պատերազմ կամ պատերազմ տարածքների կորստով։ Ըստ էության, Հայաստանն արդեն անցել է դեռևս երկու կետ։ Ի դեպ Հայաստանի իշխանությունները նախ որոշում կկայացնեն, հետո մարդկանց կհարցնեն։ Դա ժողովրդավարությո՞ւն է: Տեսականորեն պետք է գոնե ինչ-որ պլեբիսցիտ կամ հանրաքվե անցկացնել ։

Ինչ վերաբերում է մեր մոտեցմանը, ես այնպես եմ հասկանում, որ 1991-ին, երբ հսկայական երկիրը կործանվեց, այդ ժամանակ կուլիսներում ինչ-որ պայմանավորվածություններ են ընդունել այն մասին, որ չենք միջամտում այժմ արդեն անկախ պետությունների քաղաքականությանը, որոնք նախկինում Խորհրդային Միության մաս էին կազմում։ Մենք շատ լավ տեսնում ենք, թե ինչի է դա հանգեցրել Ուկրաինայում։ Հիմա երկու կողմից էլ ռուս մարդիկ են զոհվում, բայց դրա վերջը չի երևում, չնայած Թրամփի բոլոր հայտարարություններին և այլն»,- նշել է Երմակովը։