Արևմուտքն ատամները կկոտրի. Ֆրանց Կլինցևիչ

06 Հոկտեմբերի 2025, 22:30

Քաղաքականություն

ՌԴ Դաշնային խորհրդի նախկին սենատոր Ֆրանց Կլինցևիչը Alpha News-ին տված հարցազրույցում վերլուծել է «Վալդայ» ֆորումի արդյունքները, բնութագրել է Մոլդովայում անցկացված ընտրությունները և կանխատեսում արել Հայաստանի ներկայիս իշխանությունների՝ եվրոպական ձգտումների վերաբերյալ։

«Վալդայ» ֆորումի արդյունքը կապված է Ռուսաստանի քաղաքականության, տնտեսության և ռազմավարական դիրքի հետ։ Ռուսաստանի քաղաքականությունը չի փոխվել։ Տնտեսությունն այսօր հաշվի է առնում միջազգային իրողությունները, և ընդհանուր առմամբ 19 և առանձին 30000 պատժամիջոցների փաթեթներն, իհարկե, ազդեցություն ունեն բազմաթիվ բաների վրա։ Բայց նախագահն ասաց, որ ի վերջո դա ոչնչի չի հանգեցնի, իսկ Ռուսաստանի ռազմավարական դիրքը չի փոխվել, այն բարելավվում է, բարելավվում է ռազմատեխնիկական առավելության և հնարավորությունների, ինչպես նաև այն ռազմավարության առկայության տեսանկյունից, որի մասին բազմիցս խոսել է նախագահը։ Նախ վերացնում ենք հիմնական պատճառները, իսկ հետո լուծում խաղաղ գործընթացը։ Արևմուտքը դա չի լսում, Արևմուտքը սպառնում է։ Դե թող փորձի։ Կարծում եմ, որ մոտ ապագայում նա ատամները կկոտրի։ Իմ կարծիքով՝ սա էլ հենց «Վալդայ» ֆորումի գլխավոր արդյունքն է։ Մնացած ամեն ինչ դեմագոգիա է»,- ասել է Կլինցևիչը։

Մեկնաբանելով նախօրեին Մոլդովայում կայացած ընտրությունները՝ նախկին սենատորը բացատրել է, թե ինչպես են դրանք ազդում Ռուսաստանի և Հայաստանի վրա։

«Մոլդովայի ընտրությունները բոլոր դեմոկրատական սկզբունքների ամբողջական խախտում են։ Խախտումներից բացի, այնտեղ իշխանական ռեսուրսների բացարձակ ցուցադրում է, հաշվի չի առնվում մարդկանց կարծիքը, և ստեղծվում են պայմաններ, որոնց դեպքում մարդիկ մոլորեցվում են, իսկ ընտրությունները կեղծվում են։ Ի՞նչ հետևանքներ Ռուսաստանի համար։ Ոչ մի, մենք ակնկալում էինք նման բան և հասկանում ենք, թե ինչ կլինի։ Ի վերջո, մարդիկ, որոնց վրա Արևմուտքը խաղադրույք է կատարում, Սորոսի հիմնադրամի նախկին աշխատակիցներ են, որոնք ունեն օտարերկրյա քաղաքացիություն և մասնակցում են այդ գործընթացին որպես կոմերսանտներ՝ իրենց համար գումար վաստակելու նպատակով։ Իրավիճակը նույնական է Զելենսկու ստեղծած իրավիճակին, և այնտեղ ոչ մի նոր բան չկա։ Իսկ ինչ վերաբերում է Հայաստանին, ապա առանձնահատկություններ կան, չեմ կարծում, որ հայ ժողովուրդը թույլ կտա այդքան հեշտությամբ կեղծել ընտրությունները, և եթե նա ընտրի, ապա կընտրի, ինչպես հարկ կհամարի, իսկ հետո յուրաքանչյուր ազգ կպատասխանի և կկրի այդ ընտրության հետևանքները»,- ընդգծել է քաղաքական գործիչը։

Անդրադառնալով Հայաստանում 2026 թվականի ընտրությունների նախաշեմին նախատեսվող Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովին, և թե ինչպես այն կարող է ազդել այդ ընտրությունների վրա, փորձագետը կարծում է, որ քաղաքական վեկտորի վերջնական ընտրությունը պետք է կատարի հենց Հայաստանի ժողովուրդը՝ հաշվի առնելով Մերձբալթյան երկրների և Ուկրաինայի անհաջող փորձը։

«Իհարկե, նրանք իրենց գագաթնաժողովն անցկացնում են միայն նրա համար, որպեսզի թույլ չտան պրոռուսական ընտրություններ, ինչպես իրենց է թվում։ Իսկ ընտրությունները պետք է լինեն ոչ թե պրոռուսական, այլ պրոհայկական։ Հայ ժողովուրդը պետք է մտածի և որոշում կայացնի, թե ինչպես և ում հետ զարգանալու։ Ես կասկած չունեմ, որ Հայաստանին Եվրոպայում չեն ընդունի, իսկ եթե ընդունեն, ապա ուղղակի նայեք մերձբալթյան հանրապետությունների փորձին և պետական ինքնիշխանության բացարձակ կորստին, նայեք Ուկրաինային, որտեղ նույն իրավիճակն է, գումարած՝ պատերազմ»,- եզրափակել է Alpha News-ի զրուցակիցը։

Մանրամասները տեսանյութում:

Հիմա եթերում