Արևմուտքը ցանկանում է ընկերություն անել Հայաստանի հետ՝ ընդդեմ Ռուսաստանի. Լավրով

09 Նոյեմբերի 2023, 22:15

Քաղաքականություն

Արևմտյան երկրները «սիրաշահում են» Հայաստանին և ցանկանում են նրա հետ ընկերություն անել՝ ընդդեմ Ռուսաստանի։ Այս մասին «Ռոսիա-1» հեռուստաալիքի եթերում ասել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։

«Արևմտյան երկրները, որոնք այժմ ակտիվորեն սիրաշահում են Հայաստանին, ցանկանում են նրա հետ ընկերանալ՝ ընդդեմ Ռուսաստանի Դաշնության։ Մենք բացարձակապես որևէ նախատրամադրվածություն չունենք նրա արտաքին գործընկերների, ընկերների նկատմամբ, ինչպես ուզում եք՝ անվանեք։ Մենք երբեք ոչ մեկի հետ ընկերություն չենք անում՝ որևէ մեկի դեմ»,- նշել է նա։