Արևմուտքը համոզում է Հայաստանին դուրս գալ ՀԱՊԿ-ից. ՌԴ ԱԳՆ
27 Սեպտեմբերի 2023, 15:33
Արևմուտքը համոզում է Հայաստանին դուրս գալ ՀԱՊԿ-ից և խաղաղության պայմանագիր ստորագրել Ադրբեջանի հետ՝ հաշվի չառնելով հայերի շահերը Ղարաբաղում: Այս մասին «Ռիա նովոստի»-ի փոխանցմամբ՝ ճեպազրույցում ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան.
«Ըստ եկող տեղեկությունների, Վաշինգտոնը և Բրյուսելը համոզում են Հայաստանի ղեկավարությանը դուրս գալ ՀԱՊԿ-ից, արագացնել համագործակցությունը ՆԱՏՕ-ի հետ, վերակողմնորոշել ռազմատեխնիկական համագործակցությունը և խաղաղության պայմանագիր կնքել Ադրբեջանի հետ՝ առանց հաշվի առնելու Ղարաբաղի հայերի իրավունքներն ու անվտանգությունը»,- ասել է Զախարովան։
ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը սադրանք է անվանել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի այն խոսքերը, թե Ռուսաստանը Հայաստանի տարածքային ամբողջականությանը սպառնացող Ադրբեջանի մեղսակիցն է: