Արևմուտքը Հայաստանը դիտարկում է որպես Ռուսաստանի դեմ հիբրիդային պատերազմի գործիք. Գալուզին

18 Հունիսի 2024, 10:25

Քաղաքականություն

Արևմուտքը Հայաստանը դիտարկում է օգտակար, որպես Ռուսաստանի և Հարավային Կովկասի մյուս երկրների դեմ հիբրիդային պատերազմի գործիքներից մեկը։ Այս մասին «Комсомольская правда»-ին տված հարցազրույցում ասել է Ռուսաստանի փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինը՝ պատասխանելով այն հարցին, թե արդյոք Ռուսաստանը պարզապես կհետևի, թե ինչպես է պաշտոնական Երևանն ավելի ակտիվ ապակայունացնում ռուս-հայկական հարաբերությունները։

Նրա խոսքով՝ իրավիճակը հետխորհրդային տարածքում տարեցտարի ավելի պայթյունավտանգ է դառնում։ Պատվիրատուն հայտնի է. «Վաշինգտոնը ջուր է պղտորում՝ հմտորեն և վաղուց մշակված սխեմայով»։

«Ռուսաստանը այլ պետությունների ներքին գործերին միջամտելու «սովորություն» չունի։ Մենք մեր սեփական փորձից գիտենք, թե դա որքան վնասակար կարող է անդրադառնալ երկրի զարգացման վրա։ Անկեղծորեն գնահատում ենք Հայաստանի հետ կապերը, աշխատում ենք դրանք կառուցել փոխադարձ հարգալից և փոխշահավետ ձևով», — ասել է նա։

Արևմուտքը, Գալուզինի խոսքով, ընդհակառակը, Հանրապետությունն ուտիլիտարիստ է դիտարկում՝ որպես Ռուսաստանի և Հարավային Կովկասի մյուս երկրների դեմ հիբրիդային պատերազմի գործիքներից մեկը։

«Նպատակը պարզ է՝ օգտագործել հայկական «պլացդարմը»՝ տարածաշրջանում լարվածության հերթական օջախ ձևավորելու համար։ Արևմտյան մայրաքաղաքներում պատրաստ են հանգիստ «գծի վրա դնել» հանրապետության սոցիալ-տնտեսական վիճակը և նրա անվտանգությունը։ ԱՄՆ-ի, ԵՄ-ի և ՆԱՏՕ-ի ներկայացուցիչները կոչ են անում Երևանին խզել բոլոր կապերը Մոսկվայի հետ, հասնել մեր ընդհանուր ինտեգրացիոն միավորումներից դուրս գալուն։ Տեսնում ենք, որ Հայաստանին ակտիվորեն հրապուրում են եվրոպական հեռանկարով։ Դժվար չէ կռահել, որ երկիրը հակված կլինի հրաժարվել այն մեխանիզմներից, որոնք վերջին տարիներին նրա տնտեսությանն ապահովում են ռեկորդային աճ։ Ռուսաստանի հետ տնտեսական կապերի խզումը կնշանակի հայկական բիզնեսի համար հիմնական շուկայի կորուստ», — նշել է նա։

Գալուզինն ընդգծել է, որ 2023 թվականին երկու երկրների միջև ապրանքաշրջանառությունը թարմացրել է պատմական առավելագույնը և հասել 700 մլրդ ռուբլու։

«Երևանից ժամանակի ընթացքում կպահանջեն հեռանալ նաև ԵԱՏՄ-ից, որտեղ հենց Հանրապետությունն է հիմնական շահառուներից մեկը։ Անցյալ տարի նրա արտաքին առևտրաշրջանառության գրեթե 40%-ը բաժին է ընկել միավորման երկրներին։ Հայաստանը կկորցնի միության էներգառեսուրսների ձևավորվող միասնական շուկային մասնակցելու հնարավորությունը», — նշել է նա։