Արևմուտքը կդրդի Ադրբեջանին ընդլայնել հակամարտությունը. Կոնստանտին Սիվկով

27 Սեպտեմբերի 2023, 20:45

Քաղաքականություն

Ռուս ռազմական փորձագետ Կոնստանտին Սիվկովը Alpha News-ին մեկնաբանել է տարածաշրջանում ստեղծված ռազմաքաղաքական իրավիճակը՝ Հայաստանի նկատմամբ Ադրբեջանի ագրեսիայի դեպքում։

«Դա լիովին բացառել չի կարելի, բայց պատճառը, նույնիսկ, հենց «Զանգեզուրի միջանցքում» չէ, այլ խնդիրն այն է, որ Արևմուտքին շտապ անհրաժեշտ է ռազմական հակամարտություն հրահրել այս տարածաշրջանում: Եվ այն, որ Ադրբեջանը Լեռնային Ղարաբաղը այժմ վերահսկողության տակ է վերցրել, հուշում է, որ հաջորդ փուլը լինելու է այս տարբերակը (ներխուժում Սյունիք), քանի որ Արևմուտքի համար այժմ շատ կարևոր է ներխուժման համար պայմաններ ստեղծել՝ այս տարածաշրջանում ռազմական հակամարտություն սկսելու համար։

Կամ, եթե Ռուսաստանը չաջակցի Հայաստանին, նա իր զորքերը կուղարկի այնտեղ և, ընդհանրապես, Ռուսաստանին կհեռացնի տարածաշրջանից։ Եվ, դատելով իմ նկատածից՝ Փաշինյանը կենտրոնանում է հենց այս ուղղությամբ»,- ասել է Սիվկովը։

Փորձագետի կարծիքով՝ Ռուսաստանը անտարբեր չի մնա ստեղծված իրավիճակի նկատմամբ, առավել եւս, որ իր հերթին, ակտիվ կլինի Արեւմուտքը։

«Եթե Զանգեզուրի միջանցքում հակամարտություն սկսվի, Փաշինյանը օգնություն կխնդրի Արևմուտքից։ Ռուսաստանը, իհարկե, օգնություն կտրամադրի, եթե Հայաստանի ղեկավարությունը դա խնդրի»,- եզրակացրել է փորձագետը։