Արևմուտքը փորձում է ցնցել իրավիճակը Հարավային Կովկասում. Նիկոլայ Պատրուշև
16 Փետրվարի 2024, 11:11
Արևմուտքը փորձում է ցնցել իրավիճակը Հարավային Կովկասում և միջամտել հայ-ադրբեջանական կարգավորմանը: «Ռիա նովոստիի» փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է ՌԴ Անվտանգության խորհրդի քարտուղար Նիկոլայ Պատրուշևը՝ Բիշքեկում Աֆղանստանի հարցերով անվտանգության խորհուրդների քարտուղարների հանդիպմանը։
«Մենք տեսնում ենք նաև արևմտյան երկրների ցանկությունը՝ ցնցելու իրավիճակը Հարավային Կովկասում, ինչպես նաև միջամտելու հայ-ադրբեջանական կարգավորմանը, ինչը հանգեցրել է իրավիճակի սրմանը այս շրջաններում»,- ասել է Պատրուշևը: