Արևմուտքը փորձում է հասնել նրան, որ Հայաստանը դուրս գա ՀԱՊԿ-ից. Բորտնիկով

04 Հոկտեմբերի 2024, 13:34

Քաղաքականություն

Արևմուտքը ձգտում է նրան, որ Հայաստանը դուրս գա ՀԱՊԿ-ից, ինչը Երևանին ավելի մեծ կախվածության մեջ կպահի ՆԱՏՕ-ից Բաքվի հետ հետագա հարաբերությունների հարցում, ասել է ՌԴ ԱԴԾ տնօրեն Ալեքսանդր Բորտնիկովը:

Նրա խոսքով՝ արևմտյան երկրները շահագրգռված չեն Անդրկովկասում կայունության հաստատմամբ և փորձում են հասնել ՆԱՏՕ-ի հովանու ներքո տարածաշրջանում սեփական «խաղաղապահ» կոնտինգենտի տեղակայմանը։

Ըստ նրա՝ Երևանին համոզելով հետաձգել Բաքվի հետ բանակցությունները՝ «Արևմուտքը փորձում է ղեկավարել ադրբեջանա-հայկական կարգավորման գործընթացը և հասնել տարածաշրջանում իր «խաղաղապահ» կոնտինգենտի տեղակայմանը, դե յուրե՝ ՄԱԿ-ի, դե ֆակտո ՆԱՏՕ-ի հովանու ներքո:

«Նման խաղաղապահության հնարավոր բնույթն արդեն իսկ վկայում է այն փաստը, որ այսպես կոչված «ԵՄ անկախ քաղաքացիական դիտորդական առաքելությունը», որը տեղակայված է Հայաստանի և Ադրբեջանի սահմանին, հետախուզական գործունեություն է իրականացնում ի շահ կոնկրետ ՆԱՏՕ-ի երկրի՝ ելնելով Ռուսաստանի և մեր գործընկերների դեմ», — ասել է Բորտնիկովը:

Միևնույն ժամանակ, ըստ նրա, սպառազինությունների մատակարարումների և անվտանգության երաշխիքների դիմաց Արևմուտքը ձգտում է, որ Հայաստանի կառավարությունը դուրս գա ՀԱՊԿ-ից, ինչը Երևանին էլ ավելի կախվածության մեջ կդնի ՆԱՏՕ-ից Բաքվի հետ հետագա հարաբերությունների հարցում:

«Եվ հաշվի առնելով աշխարհի տարբեր տարածաշրջաններում ՆԱՏՕ-ի միջնորդության նախկին ամբողջ փորձը, Անդրկովկասում դաշինքի համախմբումն ակնհայտորեն չի նպաստի տարածաշրջանում կայունությանը», — հավելել է Բորտնիկովը: