Արևմուտքը փորձում է միջամտել Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծված իրավիճակին և մեծացնել իր ներկայությունը Կովկասում. Շոյգու

«Այժմ Լեռնային Ղարաբաղում անվտանգությունն ապահովում է ռուսական խաղաղապահ զորախումբը։

Սակայն Արեւմուտքը ամեն կերպ փորձում է միջամտել իրավիճակին, մեծացնել իր ներկայությունը եւ վարկաբեկել ռուսական խաղաղապահ քաղաքականությունը»,- ասել է Սերգեյ Շոյգուն:

Նրա խոսքով՝ Արեւմուտքի համար գլխավորը «Ռուսաստանին Հարավային Կովկասից դուրս մղելն է, այլ ոչ թե երկարաժամկետ հեռանկարում ապահովել տարածաշրջանի անվտանգությունն ու բարգավաճումը»։

«Դրա օրինակն է Հայաստանում Եվրամիության, այսպես կոչված, քաղաքացիական առաքելությունը, որը ներառում է զինծառայողներ և հետախույզներ, կարծում եմ՝ կարիք չկա բացատրելու, թե իրականում ինչով են զբաղվում նրանք»,- ասել է Շոյգուն։

«Այդ առիթով մենք անհրաժեշտ ենք համարում շարունակել աշխատանքը տարածաշրջան ՀԱՊԿ առաքելություն ուղարկելու ուղղությամբ»,- հավելել է Շոյգուն։