Արգելվել է Վեհափառ Հայրապետի ելքը Հայաստանից
14 Փետրվարի 2026, 17:58
Փաստաբան Արա Զոհրաբյանը հայտնում է․
«ՀՀ դատախազությունը քրեական հետապնդում է հարուցել Ամենայն Հայոց Կաթողիկոսի նկատմամբ՝ Արման Սարոյանի հետ կապված դատական ակտի կատարմանը խոչընդոտելու մեղադրանքով:
Արգելվել է Վեհափառ Հայրապետի ելքը Հայաստանից, ինչով փորձ է արվում ձախողել Ավստրիայում կայանալիք եպիսկոպոսաց ժողովը:
Սա պատմական ամոթալի գործողություն է իշխանության կողմից»։