Արգենտինա-Հայաստան պալատը կանցկացնի բիզնես-ֆորում
29 Հոկտեմբերի 2024, 09:20
Արգենտինա-Հայաստան Արդյունաբերության, առևտրի և այլ տնտեսական գործունեության պալատի նածաձեռնությամբ կանցկացի Հայ-արգենտինական բիզնես ֆորում, որը կմիավորի ներդրումների և բիզնեսի ոլորտի հայտնի գործիչների։ Ֆորումի շրջանակներում կիրականացվի նաև երկու երկրների տնտեսական հնարավորությունների և հեռանկարների վրա կենտրոնացած միջոցառումներ:
Հանդիպումը տեղի կունենա դեկտեմբերի 9-ին, Պուերտո Մադերոյում գտնվող Alvear Icon հյուրանոցի Coral Hall-ում , կունենա տնտեսական ներուժի վերաբերյալ ներկայացումների օրակարգ՝ Հայաստանի և Արգենտինայի հետ համագործակցության նպատակով:
Միջոցառման բացմանը ներկա կլինի Արգենտինայում Հայաստանի դեսպան Հովհաննես Վիրաբյանը, որին կուղեկցի Միջազգային տնտեսական կապերի քարտուղար, դեսպան Նեկտար Մարսելո Չիման։ Այս արարողությանը կմասնակցեն նաև «Էնթերփրայզ Արմենիա» գործակալության գլխավոր տնօրեն Լևոն Օհանեսյանը և Արգենտինայի Հայաստանի պալատի փոխնախագահ Միգել Հարությունյանը։
Օրվա կարևոր իրադարձություններից մեկը կլինի «Էնթրփրայզ Արմենիա» ընկերության ներդրումների խթանման վերաբերյալ շնորհանդեսը, որը կներկայացնի արտաքին կապերի տնօրինության ղեկավար Լիլիթ Հարոյանը։ Նա խոսելու է Հայաստանում ներդրումների ոլորտի մասին՝ մանրամասն ներկայացնելով երկրի ռազմավարական ոլորտներում բիզնեսի և տնտեսական զարգացման հնարավորությունները։
Այնուհետև ներկաները հնարավորություն կունենան հարցուպատասխանի շրջանակում շփվել նույն գործակալության ներդրումային հարցերով տնօրեն Գոհար Գալյանի և ներդրումների աջակցության և հետներդրումային ծառայությունների տնօրինության ղեկավար Վահագն Մուղնեցյանի հետ։
Համաժողովում տեղի կունենա նաև «Ներդրումային նախաձեռնություններից մինչև իրականություն. հաջողված ներդրումային պատմություններ» խորագրով պանելային քննարկում, որը վարելու է Գոհար Գալյանը: Այս քննարկմանը կմասնակցեն հայկական տարբեր ոլորտների ընկերությունների ներկայացուցիչներ, ինչպիսիք են զբոսաշրջությունը, դեղագործությունը, գյուղատնտեսությունը, տեքստիլը, տեղեկատվական տեխնոլոգիաները և գինեգործությունը: Մասնակիցները կկիսվեն իրենց հաջողված փորձով և հեռանկարներով՝ ներկաներին ներկայացնելով Հայաստանում ներդրողների առջև ծառացած գործընթացներն ու մարտահրավերները: