Արգենտինահայ գրող Մագդա Թագթաչյանն իր ստեղծագործությունները ներկայացրել է Արգենտինայի «Մարաշ» սրահում

22 Հուլիսի 2023, 20:43

Մշակույթ

Բուենոս Այրեսում ծնված հայազգի գրող, լրագրող Մագդա Թագթաչյանն օրերս Արգենտինայի «Մարաշ» սրահում ներկայացրել է իր ստեղծագործությունները և պատմել հուլիսի 15-ին  Հայաստան կատարած վերջին ուղևորության մասին։ 

Թագթաչյանը պատմել է իր «նախաձեռնողական ճանապարհորդության» մասին և նշել, որ «վեպերը բառացի և փոխաբերական իմաստով ճանապարհորդություն են»։

Նա հեղինակել է բազմաթիվ գործեր, որոնցից հատկանշական է 2022 թվականին գրված «Արցախ» ստեղծագործությունը։ 2018-ին գրողը ստացել է Հրանտ Դինքի անվան մրցանակը, որը շնորհվել է Հարավային Ամերիկայի Հայ ազգային խորհրդի կողմից՝ մարդու իրավունքների պաշտպանության և Հայ դատի տարածման գործում կատարած աշխատանքի համար։

Հիմա եթերում