Արգենտինահայերը նշել են Հայրենական մեծ պատերազմում ֆաշիզմի դեմ հաղթանակի օրը
Արգենտինայի մայրաքաղաք Բուենոս Այրեսում տեղի է ունեցել ֆաշիզմի դեմ Խորհրդային Միության հաղթանակի օրվա մեծ տոնակատարությունը: Այս մասին իստագրամյան իր էջում հայտնել Է Արգենտինայի հայ մշակութային միությունը (UCA):
Ավելի քան 100 մարդ մասնակցել է արգենտինական հակաֆաշիստական ճակատի կողմից «Արմենիա» մշակույթի տանը կազմակերպված միջոցառմանը: Տոնակատարությունը ներառում էր երաժշտություն, պար, ինչպես նաև մասնակիցների ելույթները օրվա նշանակության վերաբերյալ:
«Մայիսի 9-ը Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակի օրն է, նշանակալի օր ամբողջ աշխարհի համար», — իր խոսքում նշել է Արգենտինայում ԽՍՀՄ վերջին հյուպատոս Արա Հակոբյանը:
UCA-ի նախագահ Ադրիան Լոմլոմջյանն ընդգծել է, որ «միասնությունն այն տարիներին որոշիչ գործոն է դարձել ֆաշիզմի դեմ պայքարում և այսօր էլ այդպիսին է մնում»:
Խաղաղության, ինքնիշխանության և ժողովուրդների միջև համերաշխության շարժման (MOPASSOL) համանախագահ Պաոլա Ռենատա Գալո Պելայեսն իր հերթին նշել է. «Մեզանից թաքցրել են ճշմարտությունը և այն, թե ովքեր էին մեզ փրկած ժողովուրդները։ Երբ ասում եմ՝ մեզ փրկել են, նկատի ունեմ ողջ մարդկության փրկությունը»։
Միջոցառմանը ներկա էին հակաֆաշիստական ճակատի կազմակերպությունների առաջնորդները, ինչպես նաև սոցիոլոգ, քաղաքագետ և միջազգային վերլուծաբան Աթիլիո Բորոնը և Վալերիա Պտիցինան «Ռուսաստանի տնից»:
Տոնը եզրափակվել է «Քոչարի» պարով, այն հայկական պարով, որը պարել է Թամանյան դիվիզիան Բեռլինում 1945թ. մայիսի 9-ին:




