Արգենտինայի ԱԳՆ-ում կնշվի Հայաստանում «Սպիտակ սաղավարտներ» մարդասիրական առաքելության տարեդարձը
12 Նոյեմբերի 2024, 19:30
Նոյեմբերի 14-ին Արգենտինայի արտաքին գործերի, միջազգային առևտրի և պաշտամունքի նախարարության «Սպիտակ սաղավարտներ» հանձնաժողովը հանրապետության հայկական հաստատությունների (IARA) և «SolidAire» հիմնադրամի հետ համատեղ, ԱԳՆ-ի «Մանուել Բելգրանո»-ի սրահում կբացի լուսանկարիչ Արազ Հաջյանի աշխատանքների լուսանկարների ցուցահանդեսը։
Այն նվիրված է Հայաստանի Հանրապետությունում «Սպիտակ սաղավարտներ» մարդասիրական առաքելության առաջին տարեդարձին։