Արգենտինայի Կորդոբա քաղաքի ղեկավարի խորհրդական է դարձել հայազգի Մարտին Սիմոնյանը

28 Հուլիսի 2023, 09:16

Քաղաքականություն

Արգենտինայում գտնվող Կորդոբա քաղաքի գործող փոխքաղաքապետ Դանիել Պասերինին հաղթել է հուլիսի 23-ին կայացած ընտրություններում՝ դառնալով քաղաքապետ։ Այս ընտրությունները նշանավորվել են հայ համայնքի կողմից նրան ուղղված աջակցությամբ, այդ թվում՝ համայնքի ղեկավար Մարտին Սիմոնյանի կողմից, ով կաշխատի որպես քաղաքապետի խորհրդական:

«Հայ համայնքը մոբիլիզացվել է մի առաջնորդի շուրջ, որն ակտիվորեն աշխատում է ի շահ հայ ժողովրդի»,- նշել է Սիմոնյանը՝ շեշտելով, որ ընտրություններում իր դիրքորոշումը լայն աջակցություն է ստացել հայկական միջավայրում։