Արգենտինայի Սանտա Ֆե նահանգում ուսուցիչները և ուսանողները կծանոթանան Հայոց ցեղասպանության պատմությանը
06 Օգոստոսի 2023, 11:48
Արգենտինայի Սանտա Ֆե նահանգի Պատգամավորների պալատը օգոստոսի 3-ին հավանություն է տվել նախագծի, որը ներառում է Հայոց ցեղասպանության պատմության վերաբերյալ ուսուցիչների վերապատրաստում և ուսանողների համար զրույցների փուլեր:
Բացի այդ, Արգենտինայում կա օրենք, ըստ որի ամեն տարվա ապրիլի 24-ը սահմանված է որպես «Ժողովուրդների միջև հանդուրժողականության և հարգանքի օր»՝ ի հիշատակ Հայոց ցեղասպանության։ Այնտեղ ներառված է երկու հոդված՝ «ոչ միայն հիշել և ոգեկոչել ժողովուրդների միջև հանդուրժողականության և հարգանքի օրը, այլ նաև իրականացնել կոնկրետ ուսուցողական գործողություններ»: Ծրագիրն առաջ է մղել Ռոսարիոյի ազգային համալսարանի հայկական ամբիոնը՝ նահանգային սենատոր Միգել Ռաբբիայի միջոցով:
Հայոց ցեղասպանության թեմայով ուսուցման նախագիծը մշակվել է հայ համայնքի հետ՝ ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի միջոցով։