Արգիշտի Հակոբյանը՝ բռնցքամարտի աշխարհի չեմպիոն
04 Դեկտեմբերի 2023, 18:47
Երևանում ընթացող բռնցքամարտի պատանիների աշխարհի առաջնության եզրափակչում Հայաստանի ներկայացուցիչ Արգիշտի Հակոբյանը (63 կգ) հաղթեց բելառուս Իվան Սինյակին և դարձավ աշխարհի չեմպիոն։
Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էինք, ոսկե մեդալակիրներ են դարձել Վաղարշակ Քեյանը (48 կգ) և Տիգրան Հովսեփյանը (50 կգ), իսկ Առնո Դարչինյանը (46 կգ), Արեն Խառատյանը (52 կգ) և Սամվել Սիրամարգյանը (70 կգ) նվաճել են արծաթե մեդալներ։