Արհեստական բանականությունը կենդանացրել է հայ նկարիչ Վարդգես Սուրենյանցի աշխատանքները
10 Մարտի 2025, 19:45
Ժամանակակից տեխնոլոգիաների միջոցով մասնագետները կենդանացրել են հայ ազգային պատմանկարչության հիմնադիր, գեղանկարիչ, բեմանկարիչ, ճարտարապետ, գծանկարիչ Վարդգես Սուրենյանցի նկարները։ Այս մասին հայտնում է Կրասնոդար քաղաքի САР տելեգրամյան ալիքը:
«Սուրենյանցը կարողացել է փոխանցել հայ մշակույթի գեղեցկությունն ու խորությունն իր նկարների միջոցով՝ ստեղծելով յուրահատուկ պատկերներ: Նրա յուրաքանչյուր ստեղծագործություն շոշափում է մեր ժողովրդի պատմությունը»,- ասվում է հաղորդագրությունում: