Արիադնա Թոսունյանը՝ ասմունքողների համառուսաստանյան մրցույթի հաղթող
16 Մարտի 2025, 17:55

Կիսլովոդսկի կենտրոնական մանկական գրադարանում անցկացվել է «Կենդանի դասականներ» խորագրով երիտասարդ ասմունքողների համառուսաստանյան մրցույթի քաղաքային փուլը։ Դասական գրականության ստեղծագործություններն իրենց մեկնաբանությամբ ներկայացրել են քաղաքի 8 դպրոցի աշակերտները։
Հաղթողների թվում է 10-րդ դասարանի աշակերտուհի Արիադնա Թոսունյանը։
«Կենդանի դասականներ» Երիտասարդ ասումունքողների համառուսաստանյան մրցույթի քաղաքային փուլի մասնակիցները տարածաշրջանային փուլում կներկայացնեն Կիսլովոդսկ քաղաքը: