Արիանա Բաղդասարյանը Դուբայի Challenge Cup մրցաշարում ոսկե մեդալ է նվաճել
22 Ապրիլի 2025, 13:20

10-ամյա մոսկվայաբնակ Արիանա Բաղդասարյանը, որը հանդես է գալիս հայկական դրոշի ներքո, ոսկե մեդալ է նվաճել Դուբայում կայացած գեղարվեստական մարմնամարզության ակումբային լիգայի Challenge Cup շարքի մրցաշարում:
Երկու վարժություններում (օղակ և գնդակ), Արիանան ընդհանուր առմամբ վաստակել է 42,25 միավոր՝ վեց մասնակիցների մեջ դառնալով առաջինը А gold կատեգորիայում։