Արինա Վարսանյանը՝ բռնցքամարտի Եվրոպայի առաջնության ոսկե մեդալակիր

12 Նոյեմբերի 2025, 14:52

Սպորտ

Կորոլյով քաղաքից Արինա Վարսանյանը (մինչև 63 կգ) ոսկե մեդալ է նվաճել Երևանում կայացած բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունում: Այս մասին հայտնում է Մոսկվայի մարզի սպորտի նախարարության տելեգրամյան ալիքը:

Արինան չեմպիոն է դարձել մինչև 17-18 տարեկանների առաջնությունում։ 

Մրցումներին մասնակցել է 25 երկրի 256 մարզիկ։