Առկա են բոլոր հնարավորությունները Սամվել Կարապետյանի ապօրինի քաղաքական հետապնդումը դադարեցնելու․ փաստաբան
21 Մարտի 2026, 16:20
Կրկին անգամ չենք ստացել քննիչի համապատասխան որոշումը Սամվել Կարապետյանի տեսաուղերձ հրապարակելու վերաբերյալ։ Այս մասին ասել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամ, փաստաբան Արամ Վարդևանյանը։
«Լսելով, կրկին սպասելով Քննիչի որոշմանը: Հավանաբար փոստային ծառայության խնդիրն է, սպասենք երկուշաբթի օրվան:
Պարզապես ևս մեկ անգամ ֆիքսենք, որ առկա են բոլոր հնարավորություններն այս ամենի փոխարեն պարզապես Սամվել Կարապետյանի ապօրինի քաղաքական հետապնդումը դադարեցնելու, կամ առնվազն տնային կալանքը վերացնելու հունվարից, փետրվարից, մարտից»,- նշել է Վարդևանյանը։