Արկադի Դումիկյանն ու Միխայիլ Գալուստյանը Երևանի մասին նոր տեսահոլովակ են նկարահանել

03 Հունիսի 2023, 20:45

Հայեր

Ռուս հայտնի երգիչ Արկադի Դումիկյանը և շոումեն Միխայիլ Գալուստյանը համատեղ երգ ու տեսահոլովակ են ներկայացրել Երևանի մասին:

Երգի երաժշտության հեղինակը Հայկ Ղուլյանն է, խոսքերի հեղինակները Հայկ Ղուլյանն ու Գարիկ Մարտիրոսյանն են: Տեսահոլովակի ռեժիսորը Արեն Բայադյանն է:

Տեսահոլովակը նկարահանվել է Երևանում և պատմում է «հոգու քաղաքի, համայն հայության մայրաքաղաքի մասին»: