Բոլորը Վերնագիր Պարզ ճշմարտություններ Մեծ ռեպորտաժ Հարազատս հյուսիսից Հայ գրականություն. audiobook Իրական Թուրքիա Թռիչք իմ տան վրայով Էթնիկ կոդ Բացահայտելով Շուշին Բարի հայկական երեկո Արցախյան բռնագաղթ ԱՐՑԱԽ․ ՀԱՅԱՍՏԱՆ․ ՆՈՐ ԱՇԽԱՐՀԱԿԱՐԳ | 2024. ի՞նչ է լինելու | Newsroom Alter Ego Alpha Economics 7 դիմանկար հայ ժողովրդի պատմությունից 5 դիմանկար հայ ժողովրդի պատմությունից

Արման Աբովյան | 2024. ի՞նչ է լինելու | ԱՐՑԱԽ․ ՀԱՅԱՍՏԱՆ․ ՆՈՐ ԱՇԽԱՐՀԱԿԱՐԳ

06 Փետրվարի 2024, 22:00

«Մտավախություն ունեմ, որ այս իշխանությունները շուտով հեքիաթներ կպատմեն, որ իրենք «Զանգեզուրի միջանցք» չեն տալիս, այլ տալիս են ճանապարհ՝ պարզեցված անցագրային ու մաքսային ընթացակարգերով, ինչը նշանակում է, որ Թուրքիան ու Ադրբեջանը Հայաստանի հարավի հաշվին ձեւավորելու են ընդհանուր սահման»։

Ի՞նչ զարգացումներ կլինեն 2024-ին Արցախի շուրջ, հնարավո՞ր է արդյոք հայերի վերադարձն իրենց ծննդավայր, ո՞ր ուղղությամբ է գնում Հայաստանը, կկնքվի՞ արդյոք խաղաղության պայմանագիր Ադրբեջանի հետ, ի՞նչ փոփոխություններ կլինեն աշխարհում եւ ինչպիսի՞ն է լինելու նոր աշխարհակարգը:

Այս եւ այլ հարցերի մասին Alpha News-ը «2024. ի՞նչ է լինելու» հաղորդաշարի շրջանակում զրուցել է քաղաքական վերլուծաբան Արման Աբովյանի հետ:

Հայերի՝ Արցախ վերադառնալն այս տարվա ընթացքում Աբովյանը քիչ հավանական է համարում:

«Հնարավոր չէ վերադառնալ մի տեղ, նույնիսկ երդումների ու խոստումների ներքո այն ուժի կողմից, որի դոկտրինալ տեսակը քեզ ոչնչացնելն է: Եթե հայերը վերադառնան Արցախ, ապա այնտեղ պետք է լինի ուժ, որը հետաքրքրված է հայկական էթնոքաղաքական տարրի անվտանգ, ինքնաբավ բնակությամբ: Այստեղ խնդիրն այլ է, որ եթե մենք ապավինում ենք այս կամ այն խաղաղապահ ուժերին, ապա մենք չպետք է զրկենք նրանց պաշտպանական իրավունքներից, ինչն արեց ՀՀ իշխանությունը՝ Պրահայում ստորագրելով փաստաթուղթ, որով ապալեգիմիտացրեց ռուս խաղաղապահների ներկայությունն Արցախում»,- ասաց քաղաքական վերլուծաբանը:

Հայաստանի ու Ադրբեջանի միջեւ խաղաղության պայմանագրի կնքումն ըստ Աբովյանի՝ կախված է տարածաշրջանային իրադրությունից: Հայաստանն ըստ նրա՝ ձգտում է շուտ ստորագրել այդ փաստաթուղթը, մինչդեռ Ադրբեջանը ձգձգում է այդ գործընթացը, որպեսզի ավելին կորզի Հայաստանից:

«Որքան ավելի շատ կամրապնդվի այն աշխարհաքաղաքական կենտրոնների դիրքերը, որոնք հետաքրքրված են Հայաստանի գոյությամբ, այդքան խաղաղության պայմանագիր ստորագրելու հեռանկարը կհեռվանա»,- ասաց նա:

Աբովյանն անհանգստացած է, որ թուրք-ադրբեջանական տանդեմը հնարավոր է «Զանգեզուրի միջանցք» ստանա:

«Մտավախություն ունեմ, որ այս իշխանությունները շուտով հեքիաթներ կպատմեն, որ իրենք «Զանգեզուրի միջանցք» չեն տալիս, այլ տալիս են ճանապարհ՝ պարզեցված անցագրային ու մաքսային ընթացակարգերով, ինչը նշանակում է, որ Թուրքիան ու Ադրբեջանը Հայաստանի հարավի հաշվին ձեւավորելու են ընդհանուր սահման: Մեզ կվախեցնեն, որ եթե չտանք՝ կռիվ կլինի, մեկ է վերցնելու են եւ այլ պատճառաբանություններ կբերեն: Վտանգը շատ մեծ է, քանի որ Հայաստանի ղեկավարության համար առաջնայինն իր իշխանությունը պահելն է, իսկ իշխանության պահպանման երաշխավոր իրենք դիտարկում են Թուրքիայի ու Ադրբեջանի պահանջներրի բավարարումը»,- ընդգծեց Արման Ամովյանը:

Մանրամասները՝ տեսանյութում: