Արման Ավանեսյանն առաջադրվել է IWGA-ի 2025 թվականի լավագույն մարզիկի կոչման

09 Հունվարի 2026, 11:30

Սպորտ

Հայաստանի սամբոյի մարզիկ Արման Ավանեսյանն ընդգրկվել է The World Games Athlete of the Year 2025 հեղինակավոր մրցանակի հավակնորդների ցանկում, որը սահմանվել է Համաշխարհային խաղերի միջազգային ասոցիացիայի (IWGA) կողմից։ Նրա թեկնածությունն առաջադրել է Սամբոյի միջազգային ֆեդերացիան՝ 2025 թվականի փայլուն մրցաշրջանի արդյունքներով։

Ընդհանուր առմամբ, անվանակարգում ընդգրկվել են 30 մարզիկներ և մարզական զույգեր տարբեր մարզաձևերից․ նրանցից յուրաքանչյուրը ներկայացնում է իր միջազգային ֆեդերացիան և արժանացել է ճանաչման 2025 թվականին ցուցաբերած բացառիկ նվաճումների համար։ Ավանեսյանը սամբոյի միակ ներկայացուցիչն է և Հայաստանի միակ մարզիկը այս ցանկում։

Հիմա եթերում