Լիմասոլում անցկացվող մարտական սամբոյի Եվրոպայի առաջնությանը 98 կգ քաշային արցախցի Արման Ավանեսյանը դարձավ չեմպիոն: Այդ մասին հայտնում են Հայաստանի սամբոյի ֆեդերացիայից:
Մարտական սամբոյի 58 կգ քաշային Դավիթ Հովսեփյանը և 79 կգ քաշային Արթուր Մալխասյանը դարձան բրոնզե մեդալակիրներ: