Արման Ավանեսյանը՝ սամբոյի աշխարհի գավաթի խաղարկության արծաթե մեդալակիր

15 Օգոստոսի 2024, 22:00

Սպորտ

Ղրղզստանի Չոլպոն-Աթա քաղաքում ընթացող Սամբոյի աշխարհի գավաթի խաղարկությունում 98 կգ քաշային Արման Ավանեսյանը (մարտական սամբո) դարձել է արծաթե մեդալակիր։ Այս մասին հայտարարել է Հայաստանի սամբոյի ֆեդերացիան:

Նաև ММА-ի մարտիկ Հովհաննես Աբգարյանը, ով հանդես է գալիս Ռուսաստանի կազմում, դարձել Է Ղրղզստանում ընթացող մարտական սամբոյի 2024 թվականի Աշխարհի գավաթի հաղթող: Մինչև 79 կգ քաշային կարգի եզրափակչում Հովհաննես Աբգարյանը 4:0 հաշվով հաղթել է ուզբեկ մարզիկ Ջավիդ Դոդոևին: