Արման Ծառուկյան. Չեմպիոնը

11 Հոկտեմբերի 2024, 21:48

Սպորտ

Alpha News-ը շարունակում է ներկայացնել «Ալֆա պերսոնա» շարքը:

Հոկտեմբերի 11-ին խառը մենամարտերի հայազգի մարտիկ Արման Ծառուկյանի ծննդյան օրն է։

Նա ծնվել է 1996 թվականին Ախալքալաքում։ Ազատ ոճի ըմբշամարտով սկսել է զբաղվել վաղ մանկությունից։ Մինչև չափահաս դառնալը նա հոկեյ էր խաղում «Ամուրա» պատանեկան թիմի կազմում՝ միաժամանակ զբաղվելով ըմբշամարտով։

Ծառուկյանի լուրջ մասնագիտական կարիերան սկսվել է 2015 թվականի սեպտեմբերի 25-ին «MFP: Assault Night on Spassk 2015»-ում: Մարզիկը մասնակցել է այնպիսի մրցաշարերի, ինչպիսիք են RFC, OFS, Modern Fighting Pankration:

2017 թվականի հոկտեմբերի 28-ին Road FC (MMA) փրոմոուշենը Արմանին հրավիրել էր մենամարտելու Կյունգպոյի հետ Road FC 043-ում, որտեղ Արմանը հաղթել էր միաձայն որոշմամբ։ »MBC Sports+»-ը Ծառուկյանի ըմբշամարտը անհավանական է համարել։

2018 թվականին, ելույթ ունենալով «MFP 220: Mayor’s Cup 2018»-ում, մարզիկը միաձայն որոշմամբ հաղթել է UFC-ի նախկին չեմպիոն Ջունիոր Ասունսաոյին: Այնուհետև Ծառուկյանը պաշտպանել է MFP թեթև քաշային կարգի տիտղոսը և նվաճել Kunlun Fight ասիական տիտղոսը։

Այս տարվա ապրիլին UFC 300-ում Ծառուկյանը մենամարտել է թեթև քաշային կարգում նախկին չեմպիոն Չարլզ Օլիվեյրայի դեմ և հաղթել նրան:

Արմանին հաղթանակների առթիվ բազմիցս շնորհավորել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը՝ համարելով նրան շատ տաղանդավոր մարտիկ:

Հիմա եթերում