Արման Ծառուկյանի ու Մայքլ Չենդլերի միջև մենամարտը չի կայանա
07 Փետրվարի 2025, 20:30

Խառը մենամարտերի (MMA) հայազգի մարտիկ Արման Ծառուկյանի և ամերիկացի Մայքլ Չենդլերի միջև մենամարտ չի նախատեսվում։ Այս մասին ՏԱՍՍ-ին հայտնել է Ծառուկյանի մենեջեր Սայաթ Աբդրահմանովը։
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Ծառուկյան-Չենդլեր մենամարտը մշակման փուլում է և կարող է տեղի ունենալ ապրիլի 12-ին:
«Դա կեղծ է: Դեռ պարզ չէ, թե Արմանը երբ պատրաստ կլինի»,- ասել է Աբդրահմանովը։
Մարզիկի թիմը հայտնել է նաև, որ Ծառուկյանը սկսել է մարզվել մեջքի վնասվածքից հետո։ Ծառուկյանը մեջքի վնասվածքի պատճառով նախորդ ամիս հրաժարվել էր UFC-ի թեթև քաշային կարգում գոտու համար պայքարել Իսլամ Մախաչևի դեմ:Այդ մենամարտը համարվում էր երեկոյի գլխավոր իրադարձությունը։
«Արմանը սկսել է թեթև մարզումները, բայց դեռ վաղ է խոսել վերադարձի ժամկետների մասին», — ասել է գործակալության աղբյուրը:
Արման Ծառուկյանը 28 տարեկան է։ Ունեցել է 25 պրոֆեսիոնալ մարտ, որոնցից 22-ում հաղթել է։