Արման Ծառուկյանն առաջին անգամ մտավ UFC-ի վարկանիշային աղյուսակի լավագույն հնգյակ

08 Դեկտեմբերի 2023, 08:37

Սպորտ

UFC-ի թարմացված վարկանիշային աղյուսակում MMA-ի հայ մարզիկ Արման Ծառուկյանը (21-3) բարձրացել է 4 հորիզոնականով և այժմ զբաղեցնում է 4-րդ տեղը՝ թեթև քաշային կարգում։

Դեկտեմբերի 3-ին Արման Ծառուկյանը նոկաուտի ենթարկեց վարկանիշային աղյուսակի 4-րդ հորիզոնականը զբաղեցրած Բենեյլ Դարիուշին։ Ինքը՝ Դարիուշը, պարտությունից հետո հայտնվել է 7-րդ հորիզոնականում։

Այժմ վարկանիշով Ծառուկյանից առաջ են միայն Չարլզ Օլիվեյրան, Ջասթին Գետջեն, Դասթին Պուարյեն և չեմպիոն Իսլամ Մախաչովը։