Արման Ծառուկյանն առաջին ռաունդում նոկաուտի է ենթարկել Բենեիլ Դարիուշին
03 Դեկտեմբերի 2023, 14:35
Դեկտեմբերի 2-ի լույս 3-ի գիշերը տեղի է ունեցել UFC Fight Night 233 մրցաշարը: Երեկոյի գլխավոր իրադարձությունը թեթև քաշային կարգում Ռուսաստանցի հայազգի մարտիկ Արման Ծառուկյանի (20:3) և իրանաամերիկացի Բենեիլ Դարիուշի (22:5:1) մենամարտն էր։
championat․com-ի փոխանցմամբ՝ մենամարտն ավարտվել է առաջին ռաունդում Ծառուկյանի վաղաժամ հաղթանակով՝ նոկաուտով։
Ընդհանուր առմամբ՝ Ծառուկյանն այժմ ունի 24 մենամարտ խառը մենամարտերում, որոնցում նա տարել է 21 հաղթանակ (9 նոկաուտով) և կրել 3 պարտություն: