Արման Ծառուկյանն ընդգրկվել է UFC-ի լավագույն մարտիկների ցանկում

25 Մարտի 2025, 14:56

Սպորտ

Ինչպես հայտնում է «Чемпионат»-ը, UFC-ի մարտական փրոմոուշենի վարկանիշները թարմացվել են: Թեթև քաշային կարգում (մինչև 70 կգ) վարկանիշային աղյուսակի առաջին համար, խառը ոճի մարտիկ Արման Ծառուկյանն ընդգրկվել է լավագույն մարտիկների ցուցակում՝ զբաղեցնելով 15-րդ տեղը:

Ցանկը գլխավորել է ռուսաստանցի Իսլամ Մախաչևը։ Երկրորդ հորիզոնականում Ջոն Ջոնսն է (ԱՄՆ), իսկ երրորդ հորիզոնականում հայտնվել է Իլիա Տոպուրիան (Վրաստան):