Արման Ծառուկյանը հաջորդ մենամարտը UFC-ում կարող է անցկացնել ամռանը

06 Մարտի 2025, 16:50

Սպորտ

Խառը մենամարտերի հայազգի մարտիկ Արման Ծառուկյանը UFC-ում հաջորդ մենամարտը կարող է անցկացնել ամռանը: Այս մասին ՏԱՍՍ-ին հայտնել են մարզիկի թիմից՝ նշելով, որ նա պատրաստ է հաջորդ մենամարտին:

Ավելի վաղ Ծառուկյանը վնասվածքի պատճառով հրաժարվել էր UFC-ի չեմպիոն Իսլամ Մախաչևի դեմ մենամարտից:

Ծառուկյանը 28 տարեկան է, ունի 22 հաղթանակ և 3 պարտություն։