Արման Ծառուկյանը հաջողությամբ տեղավորվել է թեթև քաշի սահմաններում. UFC Qatar-ի կշռման արդյունքները

21 Նոյեմբերի 2025, 17:30

Սպորտ

Արման Ծառուկյանը (22-3 | №1 UFC | №14 P4P) հաջողությամբ տեղավորվել է թեթև քաշի սահմաններում՝ ֆիքսելով 70.76 կգ, Կատարում կայանալիք UFC Qatar SHOW-ի պաշտոնական քաշի չափման ժամանակ։ Նրա մրցակիցը՝ Նոր Զելանդիայից Դեն Հուքերը (24-12 | №6 UFC), ևս անցել է սահմանված կարգը՝ ֆիքսելով 70.31 կգ։

Սա UFC-ի պատմության մեջ առաջին այցելությունն է Կատար։ Մրցաշարը կանցկացվի Դոհայում ABHA Arena-ում վաղը՝ նոյեմբերի 22-ին։