Արման Ծառուկյանը հաղթել է Չարլզ Օլիվեյրային

14 Ապրիլի 2024, 09:29

Սպորտ

UFC-ի թեթև քաշային կարգում դասակարգման չորրորդ համար Արման Ծառուկյանը (22-3) հաղթել է (28-29, 29-28, 29-28) նախկին չեմպիոն և թեթև քաշային կարգի առաջին համար Չարլզ Օլիվեյրային (34-10):

Մենամարտը տեղի է ունեցել երեկ՝ ապրիլի 13-ին, ԱՄՆ-ի Լաս Վեգաս քաղաքում։

Հաջորդ մենամարտը Ծառուկյանը կանցկացնի դիվիզիոնի չեմպիոն Իսլամ Մախաչովի հետ (25-1):

Արման Ծառուկյանն անցկացրել է 25 մենամարտ՝ 22 հաղթանակ, 3 պարտություն։