Արման Ծառուկյանը հայտարարել է Փեդի Փիմբլեթի հետ մենամարտելու ցանկության մասին
25 Մայիսի 2025, 10:30
Խառը մենամարտերի հայազգի մարտիկ Արման Ծառուկյանը հայտարարել է բրիտանացի Փեդի Փիմբլեթի հետ մենամարտ անցկացնելու պատրաստակամության մասին:
«Փեդիի վերջին մենամարտը շատ լավն էր։ Այժմ կարելի է վստահորեն ասել, որ նա ունակ է մրցել թոփ-10 մարզիկների հետ: Նա կարծես 8-րդ տեղն է զբաղեցնում դիվիզիոնի վարկանիշում և մոտ ապագայում մարտեր չի նախատեսում: Հնարավոր է, որ նա պատրաստվում է տարեվերջյան մարտին, բայց ես կցանկանայի նրա հետ մենամարտել արդեն այս ամառ։ Եվ միայն դրանից հետո՝ նաև տարեվերջին։ Կընդունե՞ի Փեդիի հետ մենամարտելու առաջարկը։ Այո, կընդունեի։
Նա վերջերս հաղթեց Մայքլ Չենդլերին: Նրա հաղթական շարքն արդեն կազմված է վեց-յոթ մենամարտից։ UFC-ում նա դեռ երբեք չի պարտվել։ Այսպիսով, այս մենամարտն իմաստ ունի: Բացի այդ, սա Մեծ Բրիտանիայից ավելի շատ երկրպագուներ ձեռք բերելու հնարավորություն է»,-ասել է Ծառուկյանը Red Corner MMA-ին տված հարցազրույցում։
