Արման Ծառուկյանը իմաստ չի տեսնում մասնակցել Օլիմպիական խաղերին

02 Ապրիլի 2026, 11:30

Սպորտ

UFC-ի թեթև քաշային կարգում առաջին համար Արման Ծառուկյանը Արիել Հելվանիի փոդքաստում հայտարարել է, որ այս պահին իմաստ չի տեսնում մասնակցել Օլիմպիական խաղերի շրջանակում անցկացվող ազատ ոճի ըմբշամարտի մրցաշարին։

«Հասկանում եք, դա ժամանակ է պահանջում: Եթե UFC-ի չեմպիոն լինեի, գուցե մտածեի այդ մասին, բայց հիմա՝ ոչ։ Այնտեղ գումար չկա։ Երկրի համար մեդալ նվաճե՞լ։ Այո, կարելի է։ Բայց տղաները 25 տարի շարունակ մարզվում են։ Նրանց հետ մրցելը շատ դժվար կլինի։ Դա լրիվ այլ մակարդակ է»,-նշել է Ծառուկյանը։

Հիմա եթերում