Արման Ծառուկյանը կարծում է՝ առաջին ռաունդում նոկաուտի կենթարկի Չարլզ Օլիվեյրային

23 Մարտի 2024, 10:30

Սպորտ

Խառը մենամարտերի հայազգի մարզիկ Արման Ծառուկյանը երկրպագուների հետ հանդիպման ժամանակ ասել է, որ պատրաստվում է առաջին ռաունդում նոկաուտի ենթարկել Չարլզ Օլիվեյրային, գրում է fighttime.ru-ն:

Հիշեցնենք, որ Չարլզ Օլիվեյրան (34-9) և Արման Ծառուկյանը կմենամարտեն ապրիլի 13-ին ԱՄՆ-ի Լաս Վեգաս քաղաքի «T-Mobile Arena» մարզադաշտում։ Մենամարտի հաղթողն իրավունք կստանա տիտղոսի համար պայքարել UFC-ի գործող չեմպիոն Իսլամ Մախաչևի դեմ (25-1):

«Ես պատրաստվում եմ նոկաուտի ենթարկել Օլիվեյրային առաջին ռաունդում, քանի որ Իսլամը նրան պարտության է մատնել երկրորդ ռաունդում, և ուզում եմ բոլորին ցույց տալ, որ ես այլ մակարդակի վրա եմ»,- երկրպագուների հետ հանդիպման ժամանակ ասել է Ծառուկյանն և հավելել․ «Այնպես որ, ես ուզում եմ նրան նոկաուտի ենթարկել առաջին ռաունդում և ցույց տալ աշխարհին, հատկապես նրանց, որոնք իմ դեմ են, որ ես լավագույնն եմ: Եվ այո՛, ես պարտության կմատնեմ նաև Իսլամին»։

Հիմա եթերում