Արման Ծառուկյանը կարող է ներկայացնել Հայաստանն ազատ ոճի ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում

18 Սեպտեմբերի 2025, 10:00

Սպորտ

Եթե Արման Ծառուկյանը շարունակի ինտենսիվ մարզվել, նա կկարողանա Հայաստանը ներկայացնել ազատ ոճի ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում։ Այս մասին mma.metaratings.ru-ին տված հարցազրույցում ասել է Ազատ ոճի ըմբշամարտի Դաղստանի հավաքականի ավագ մարզիչ Մահմուդ Մագոմեդովը։

Մարզիչը նշել է, որ UFC մարտիկ Արման Ծառուկյան ցույց է տվել պատրաստվածության բարձր մակարդակ, թեև թույլ է տվել տակտիկական որոշ սխալներ։