Արման Ծառուկյանը կարող է պայքարել UFC-ի թեթև քաշային կարգի տիտղոսի համար
03 Մարտի 2026, 21:30
UFC-ի թեթև քաշային կարգի վարկանիշում երկրորդ տեղը զբաղեցնող և Հայաստանի դրոշի ներքո հանդես եկող Արման Ծառուկյանը լրագրող Արիել Հելվանիի հետ հարցազրույցում պատմել է իր ապագայի վերաբերյալ կազմակերպության ղեկավարության հետ ունեցած զրույցի մասին։
«Ես մի քանի շաբաթ առաջ խոսել եմ Հանթեր Քեմփբելի հետ։ Նա ունի մի քանի տարբերակ: Պայքար տիտղոսի համար, կամ պարզապես մարտեր, չգիտեմ, տեսնենք, թե ինչպես կդասավորվի։ Կարող է պայքար լինել թեթև քաշային գոտու կամ BMF-ի համար: Իսկ թե ինչն է ինձ հետաքրքրում, կասեմ՝ սեպտեմբեր-հոկտեմբերին 70 կգ քաշային կարգի տիտղոսային պայքարը», — ասել է Ծառուկյանը։