Արման Ծառուկյանը կմրցի Շարա Բուլետի հետ

11 Դեկտեմբերի 2025, 17:30

Սպորտ

Խառը մենամարտերի հայ մարտիկ Արման Ծառուկյանը, որը հանդես է գալիս UFC-ի պրոմոուշենի թեթև քաշային կարգում, դեկտեմբերի 30-ին Հայաստանում գրապլինգի կանոններով կմրցի Շարաբուտդին Մագոմեդովի (Շարա Բուլետ) հետ:

Ծառուկյանը ММА-ում տարել է 23 հաղթանակ և կրել 3 պարտություն, իսկ Մագոմեդովը հաղթել է 16 մենամարտում և 1 պարտություն կրել: